Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խուսափել է պատասխանել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վերաբերյալ հարցին՝ մադրիդյան դերբիից առաջ։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրեցին արգենտինացի մարզչին մեկնաբանել Վինիսիուսի ներկայիս դերը «Ռեալ Մադրիդում», սակայն նա հրաժարվեց պատասխանել․ «Դա ինձ չի վերաբերում»,– Սիմեոնեի խոսքերն են մեջբերել իսպանական լրատվամիջոցները։
Մադրիդյան դերբին կկայանա այսօր՝ սեպտեմբերի 27-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին։ «Սերուցքայինները» ներկայումս գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 18 միավորով, իսկ «Ատլետիկոն» 9 միավորով 9-րդ տեղում է։
























































