ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կազմել է իր խորհրդանշական հավաքականը՝ ընտրելով ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներին։
26-ամյա պաշտպանը Canal+ հեռուստաալիքի «Clique» հաղորդման ընթացքում իր թիմում ընդգրկել է ինքն իրեն, Զինեդին Զիդանին, Ռոնալդինյոյին, Լուկա Մոդրիչին, Անդրես Ինյեստային, Լիոնել Մեսսիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Ռոնալդոյին։
Հարցին, թե ինչու Կիլիան Մբապեն չի հայտնվել հիմնական կազմում, Հակիմին կատակով պատասխանել է․
«Նա պահեստայինների նստարանին է։ Կիլիանը հիանալի ֆուտբոլիստ է։ Երբ ստանա «Ոսկե գնդակ», կլինի հիմնական կազմում»։
Մբապեն Հակիմիի նախկին թիմակիցն է ՊՍԺ-ում։ 2024 թվականի ամռանը ֆրանսիացին տեղափոխվել է «Ռեալ»։ Երկու ֆուտբոլիստները նաև մտերիմ ընկերներ են։
























































