Իտալիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի արտագնա խաղում 5:4 հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանուն:
Իտալիայի կազմում երկու գոլ խփեց Մոիզե Քինը, իսկ մեկական գոլի հեղինակ դարձան Մատեո Պոլիտանոն, Ջակոմո Ռասպադորին և Սանդրո Տոնալին:
Իսրայելի կողմից երկու գոլ խփեց Դոր Պերեցը: Իտալացիներն իրենց դարպասը երկու անգամ գրավեցին՝ ինքնագոլերի հեղինակներ դարձան Մանուել Լոկատելին և Ալեսանդրո Բաստոնին:
I խմբի մրցաշարային աղյուսակում Իտալիան 4 խաղից հետո 9 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Նորվեգիայից ետ մնալով 3 միավորով: Իսրայելը 5 խաղում վաստակած 9 միավորով երրորդ տեղում է:
Օրվա հանդիպումների արդյունքները՝





























































