«Նապոլին» ցանկանում է 50 միլիոն եվրո ստանալ հարձակվող Արկադիուս Միլիկի վաճառքից, հաղորդում է SportItalia-ն։
Լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Յուվենթուսն» ու «Միլանը»։ Միլիկի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին։
Միլիկը 12 գոլ է խփել մրցաշրջանում անցկացրած 22 խաղերում։