Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Բատիստան խոսել է ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման փուլի Արգենտինայի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Մրցելու ենք աշխարհի լավագույն թիմի հետ։ Գիտենք, որ սա կարող է լինել Մեսսիի վերջին պաշտոնական խաղը Արգենտինայում։
Ես այստեղ եմ, որպեսզի լավ իմաստով փչացնեմ Մեսսիի տոնը։ Չգիտեմ՝ քանի մարզիչ է կարողացել «անջատել» Մեսսիին, բայց մենք կփորձենք դա անել»,- ասել է Բատիստան։
Արգենտինա – Վենեսուելա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով՝ 03:30-ին։























































