Մադրիդի «Ռեալը» այս ամռանը տրանսֆերային առաջարկ է ստացել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Transferfeed-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» այս ամռանը ստացել են 50 միլիոն եվրոյի առաջարկ Արդա Գյուլերի համար։ Սակայն «արքայական ակումբը» մերժել է այն, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կտրականապես դեմ է եղել տրանսֆերին։
Անցած մրցաշրջանում 20-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































