«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղացողը և անգլիական ակումբի ներկայացուցիչները քննարկում են պայմանագրի մանրամասները, և երկկողմանի բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում:
— «Սաութհեմփթոնը» կոնկրետ առաջարկ է ուղարկել Էդուարդ Սպերցյանի վերաբերյալ: Ի՞նչ կասեք:
— Ձեզ որտեղի՞ց է այդ տեղեկությունը, որ կոնկրետ առաջարկ է ուղարկվել:
— Ինսայդերներից:
— Մեզ մոտ նման բան չկա, — ասել է Մուսաևը մամուլի ասուլիսում:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է: Նախկինում ֆուտբոլիստն ինքն էր հայտնել Եվրոպայում կարիերան շարունակելու ցանկության մասին:




























































