Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է ակումբի նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ և հրավիրել նրան ապագայում միանալ «սերուցքայինների» երիտասարդական ակադեմիայի մարզչական շտաբին, հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Պերեսը շեշտել է, որ ակումբի համար պատիվ կլինի, եթե 39-ամյա խորվաթը սկսի իր մարզչական կարիերան «արքայական» ակումբի համակարգում։ Ակադեմիայում նախկինում աշխատել են նաև մադրիդյան գրանդի այլ լեգենդներ՝ Ռաուլը, Գուտին, Զինեդին Զիդանը, Ալվարո Արբելոան և առաջին թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։
Մոդրիչը «Ռեալի» կազմում խաղացել է 2012-ից 2025 թվականներին՝ այդ ընթացքում նվաճելով Չեմպիոնների լիգայի վեց գավաթ, Իսպանիայի առաջնության չորս տիտղոս և բազմաթիվ այլ մրցանակներ։
Այս ամռանը փորձառու խորվաթը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ մինչև 2026 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
























































