Իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» ակումբ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ ԶԼՄ-ների՝ տրանսֆերի ընդհանուր արժեքը, ներառյալ բոնուսները, կազմում է 67 միլիոն եվրո։ Ռետեգիի աշխատավարձը, տեղեկությունների համաձայն, կկազմի 20 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
26-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայում խփել է 25 գոլ՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։ Ռետեգին «Ատալանտայի» կազմում հանդես էր գալիս 2024 թվականի օգոստոսից։




























































