«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Խավիեր «Չիչարիտո» Էռնանդեսը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հարցազրույցի ժամանակ արած սեքսիստական արտահայտությունների պատճառով։ 37-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ կանայք «կործանում են տղամարդկայնությունը՝ հասարակությունը դարձնելով հիպերզգայուն»։
2021 թվականին ամուսնալուծված Էռնանդեսը նաև նշել է, որ կանայք պետք է վերադառնան «ավանդական» դերերին՝ «զբաղվելով երեխաների դաստիարակությամբ, տան մաքրությամբ և ընտանիքի հոգսերով»։
Սոցիալական ցանցերում անմիջապես բարձրացել է քննադատության ալիք։ Երկրպագուները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆաները, նախկին կուռքի խոսքերը որակել են որպես վիրավորական և իրականությունից կտրված։
«Սիրում էի Չիչարիտոյին նրա գոլերի համար, բայց սա անհնար է արդարացնել», – գրել է մի երկրպագու։ «Սա տղամարդկայնություն չէ, սա միսոգինիա է», – հավելել է մյուսը։ «Նա ջնջեց իր հանդեպ ունեցած ողջ հարգանքը», – եզրափակել է երրորդը։
























































