ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ 1/8 եզրափակչի վերջին խաղերում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»՝ շնորհիվ Գոնսալո Գարսիայի խփած միակ գոլի, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով առավելության հասավ «Մոնտերեյի» նկատմամբ՝ Սերու Գիրասիի դուբլի շնորհիվ։
Այսպիսով, «արքայական ակումբը» քառորդ եզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Ստորև ներկայացնում ենք քառորդ եզրափակչի բոլոր խաղերի ժամանակացույցը՝ Երևանի ժամանակով.
Քառորդ եզրափակչի խաղեր․
- «Ֆլումինենսե» – «Ալ-Հիլալ»՝ հուլիսի 4, 23:00
- «Պալմեյրաս» – «Չելսի»՝ հուլիսի 5, 05:00
- ՊՍԺ – «Բավարիա»՝ հուլիսի 5, 20:00
- «Ռեալ Մադրիդ» – Դորտմունդի «Բորուսիա»՝ հուլիսի 5, 00:00
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է ԱՄՆ-ում։ Այն մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 13-ին։