«Մոնակոյի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բացատրել է, թե ինչու է ընդունել մոնեգասկյան ակումբի առաջարկը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն գրավել է ակումբի նախագիծը:
«Ինձ շատ դուր եկավ ակումբի նախագիծը, պայմանները և քաղաքը: Բացի այդ, ես երբեք նախկինում չեմ խաղացել Ֆրանսիայի Լիգա 1-ում: «Մոնակոյում» շատ բաներ էին գրավիչ՝ ընտանիքիս մոտ լինելը, ակումբի պատմությունը: Դա այն ընտրությունն էր, որն անհրաժեշտ էր անել», – RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է Պոգբան:
Հիշեցնենք, որ Պոգբան նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և «Յուվենտուսում»: Նա Եվրոպայի լիգայի հաղթող է, Իտալիայի քառակի չեմպիոն, Իտալիայի գավաթի կրկնակի դափնեկիր, ինչպես նաև երեք անգամ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը: Ֆրանսիայի հավաքականի կազմում Պոգբան 2018 թ. դարձել է աշխարհի առաջնության հաղթող, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաղթող և Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: