Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն պաշտոնապես կհեռանա «Լոս Անջելեսից» հունիսի 30-ին՝ «Վանկուվերի» դեմ խաղից հետո։
Ամերիկյան ակումբը հաստատել է, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ։ Ակումբը բարձր է գնահատել 38-ամյա հարձակվողի պրոֆեսիոնալիզմը և առաջնորդական որակները՝ նշելով, որ նրա ներկայությունը խաղադաշտում և դրանից դուրս դրական ազդեցություն է թողել թիմի մթնոլորտի վրա։
Ժիրուն թիմին միացել էր 2024 թվականի ամռանը, անցկացրել 37 խաղ, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների՝ փորձառու հարձակվողի հաջորդ ակումբը կլինի ֆրանսիական «Լիլը»։