Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը տեղափոխվել է հիվանդանոց՝ դաստակի ուժեղ ցավերի պատճառով, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ամյա անգլիացին հաջողությամբ վիրահատվել է՝ նախաբազկի հատվածում 2003 թվականին տեղադրված մետաղյա պտուտակը հեռացնելու համար։ Պտուտակը տեղադրվել էր Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո։
Վերջին օրերին ցավերն ուժեղացել էին, ինչը պահանջել է վիրաբուժական միջամտություն։
Ավելի վաղ Բեքհեմը ասպետի կոչում էր ստացել թագավոր Չարլզ III-ից՝ սպորտում և բարեգործության ոլորտում ունեցած վաստակի համար։
Իր կարիերայի ընթացքում Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում», «Միլանում», «Լոս Անջելես Գալաքսիում» և ՊՍԺ-ում։ Ներկայում նա «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատերն է։




























































