ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականների նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը «СЭ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ «Ցրվենա Զվեզդա» հնարավոր տեղափոխության մասին։
«Նաիրը լավ ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ մի քանի դիրքում։ Կարծում եմ՝ նրա եվրոպական կարիերան կհաջողվի։ Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ։
Ինչու՞ «Լոկոմոտիվին» պետք չէ։ Երևի Նաիրի համբերությունը սպառվել է։ Ի վերջո, նա ինքն էլ տեսնում է, որ շատերից ուժեղ է, բայց ինչ-ինչ պատճառներով խաղադաշտ դուրս չեն բերում»,- ասել է Մոստովոյը։
2024/25 մրցաշրջանում 26-ամյա Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։