Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, միացել է հոր մարզչական շտաբին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա Դավիդեն արդեն ստորագրել է պայմանագիր, և պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։
Դավիդե Անչելոտին 20 տարեկանում ավարտել է խաղացողի կարիերան և 2016 թվականից աշխատել է հոր մարզչական շտաբերում՝ «Բավարիայում», «Նապոլիում», «Էվերթոնում» և «Ռեալ Մադրիդում»։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Դավիդեն կարող է գլխավորել իտալական «Կոմոն»՝ Սեսկ Ֆաբրեգասի հեռանալու դեպքում, սակայն Ա Սերիայի մրցաշրջանի ավարտից հետո «Կոմոն» հայտարարել է, որ մտադիր չէ բաժանվել Ֆաբրեգասից։


























































