Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի կարգավիճակով իր նորամուտի հանդիպումը։
2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Էկվադորի դեմ խաղն ավարտվել է 0:0 հաշվով։
«Պայմանները բարդ էին, և դժվար էր ցուցադրել ներդաշնակ խաղ։ Երկրորդ խաղակեսում Վինին և Կազեմիրոն լավ պահեր ունեին։ Հարձակման գծում կարող էինք ավելի արդյունավետ գործել, սակայն պետք է հաշվի առնել մրցակցի ուժը։
Էկվադորը, ինչպես և մենք, լավ խաղ ցուցադրեց։ Նրանք հիանալի էին պաշտպանվում, և մեզ համար դժվար էր եզրերի միջև տարածքներ գտնել։ Հարձակման անցնելը բարդ էր, քանի որ միշտ չէ, որ հաջողվում էր մաքուր փոխանցումներով հասնել եզրափակիչ փուլ։ Չեմ ցանկանում արդարանալ, բայց նման խաղադաշտում հեշտ չէր խաղալ», — մեջբերում է Անչելոտտիին Globo-ն։
Հիշեցնենք, որ Անչելոտին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի մայիսի 12-ին։