«Ալ-Նասի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է շուտով լքել Սաուդյան Արաբիան և վերադառնալ հայրենիք:
Football Italia-ի տեղեկություններով՝ փորձառու մասնագետին սպասում են Սերիա Ա-ում:
Աղբյուրը հայտնում է, որ 59-ամյա Պիոլին ներկայումս «Ֆիորենտինայի» նոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է:
Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Հիշեցնենք, որ Պիոլին նախկինում մարզել է Իտալիայի մի շարք ակումբներ, բայց մասնագետն առավել հիշվում է «Միլանում» իր աշխատանքով, որի ղեկին նա 2022 թվականին նվաճեց Սկուդետտոն: