«Կրուս Ասուլը» դարձավ հյուսիսամերիկյան ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում մեքսիկական ակումբը 5-0 հաշվով հաղթեց «Վանկուվերին»։
«Կրուս Ասուլը» 7-րդ անգամ դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի հաղթող և մրցաշարի պատմության մեջ ամենատիտղոսակիր ակումբն է։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն առաջինը որակավորվեց հաջորդ ակումբային Աշխարհի առաջնությանը։ Փարիզյան ակումբը Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում ևս 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»։
Այսպիսով, «Կրուս Ասուլը» դարձավ հաջորդ ակումբային ԱԱ-ի երկրորդ մասնակիցը։ 2029 թվականի ակումբային Աշխարհի առաջնությունը, ինչպես սպասվում է, կկայանա 2028/29 մրցաշրջանից հետո։