Բրազիլիայի ազգային հավաքականը և Մադրիդի «Ռեալը» նախատեսում են անցկացնել պատմական ընկերական հանդիպում։
ESPN-ի տեղեկություններով՝ կողմերն արդեն հասել են նախնական համաձայնության։ Խաղը սպասվում է այս տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին՝ ի տարբերություն նախնական պլանների, երբ այն նախատեսվում էր անցկացնել հաջորդ տարվա ամռանը։
Հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում նաև այն պատճառով, որ վերջին շրջանում Կառլո Անչելոտին լքել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ստանձնելով Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը։ Այս փոփոխությունը հանդիպմանը հաղորդում է հատուկ խորհրդանշական նշանակություն։
Նախքան ընկերական խաղը, «պենտակամպեոները» կհանդիպեն Էկվադորի (հունիսի 5) և Պարագվայի (հունիսի 10) հավաքականներին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։
Հիշեցնենք, որ Անչելոտին գլխավորում էր մադրիդյան գրանդը 2021 թվականի ամռանից։