Կառլո Անչելոտին այս մրցաշրջանից հետո կլքի Մադրիդի «Ռեաը»՝ մարզելու Բրազիլիայի ազգային հավաքականը, բայց շուտով կվերադառնա իր համար հարազատ դարձած «Սանտյագո Բեռնաբու»։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «արքայական» ակումբը և Բրազիլիայի ազգային հավաքականը համաձայնության են եկել «Սանտյագո Բեռնաբեուում» ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ։
Կողմերը ներկայումս քննարկում են խաղի ամսաթիվը, բայց նախատեսվում է, որ այն կկայանա հաջորդ ամռանը։
Դեռևս որոշված չէ նաև, թե ինչպես են «Ռեալ Մադրիդի» բրազիլացի ֆուտբոլիստներ Էդեր Միլիտաոն, Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն և Հենդրիկը մասնակցելու այս խաղին։
Մադրիդյան ակումբում կարծում են, որ այս խաղը ևս մեկ հնարավորություն կլինի գեղեցիկ հրաժեշտ տալու Կառլո Անչելոտիին։