ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Տիագո Սիլվան կարծում է, որ Ուսման Դեմբելեն կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Դեմբելեն մեծ հնարավորություն ունի։ Եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, դա զգալիորեն կբարձրացնի նրա հաղթելու հնարավորությունները։ Մրցաշրջանի ավարտը միշտ կարևոր է։
Լամին Յամալը և Ռաֆինյան նույնպես անհավանական մրցաշրջան անցկացրին։ Վստահ եմ, որ երեքն էլ կլինեն լավագույն եռյակում, բայց դժվար է ասել, թե ով կլինի առաջինը»,- ասել է Սիլվան beIN Sports-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։