Արդեն հայտնի են այն 16 ակումբները, որոնք նվաճել են ուղիղ մասնակցության իրավունքը 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլին։
Հաստատված մասնակիցներն ըստ երկրների․
Անգլիա – «Լիվերպուլ»
Իտալիա – «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա»
Իսպանիա – «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ»
Գերմանիա – Մյունխենի «Բավարիա», Լևերկուզենի «Բայեր»
Ֆրանսիա – ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»
Նիդեռլանդներ – «Այաքս», ՊՍՎ
Չեխիա – «Սլավիա Պրահա»
Հունաստան – «Օլիմպիակոս»
Ընդհանուր առմամբ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում մասնակցության ուղիղ ուղեգիր կստանան 29 ակումբներ, իսկ մնացած 7-ը կմիանան մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլերը։