Չեմպիոնշիփում կայացավ ԱՊԼ-ի ուղեգրի համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։
«Սանդերլենդը» երեքշաբթի օրը ընդունել էր Ֆրենկ Լեմպարդի «Քովենթրիին» և ավարտեց հանդիպումը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով (առաջին հանդիպումը՝ 2-1):
«Շեֆիլդ Յունայթեդը» պատասխան հանդիպումը երկուշաբթի «Բրիստոլ Սիթիի» հետ ավարտել էր նույն հաշվով, ինչ առաջին հանդիպումը՝ 3-0։
Եզրափակիչում , որը կկայանա Ուեմբլիում, «Սանդերլենդը» կհանդիպի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ և թիմերը կպայքարեն Պրեմիեր լիգայի ուղեգրի համար։
Ավելի վաղ Չեմպիոնշիփի հաղթող «Լիդսը» և երկրորդ տեղը գրաված «Բարնլին» արդեն նվաճել էին ԱՊԼ-ի ուղեգիր։