«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կգլխավորի Մադրիդի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է El Chiringuito հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը կստանձնի «Ռեալ Մադրիդի» ղեկը հունիսի 1-ին։ Նրա հետ մեկտեղ ակումբը կհամալրվի երեք նոր խաղացողներով՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդով, ինչպես նաև կենտրոնական և ձախ պաշտպաններով։ Երեքն էլ ակումբի հետ կմասնակցեն աշխարհի առաջնությանը։
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում հունիսի 14-ից հուլիսի 13-ը։