Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչու է դժվար խաղալ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի դեմ։
«Չափազանց դժվար է պաշտպանվել Լամինի դեմ։ Արդեն դժվար է հակազդել նրա դրիբլինգին։ Երբ նա սկսում է խաղադաշտի աջ թևից շարժվել դեպի մրցակցի տուգանային հրապարակ, այնուհետև փոխանցում է գնդակը այն պահին, երբ բոլորը սպասում են, որ նա կշարունակի վարել այն՝ դա խաբում է բոլորին։ Դրան հակազդելն իսկապես շատ բարդ է։ Յամալը միշտ գտնում է պահը՝ ճիշտ փոխանցում կատարելու համար»,– Կրոսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։