«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոստովանել է, որ կարող էր խաղալ Իտալիայի հավաքականի կազմում՝ 2020 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությանը։
«Ես պետք է մասնակցեի Եվրոպայի առաջնությանը Իտալիայի հավաքականի հետ, որում նրանք այդ տարի հաղթեցին։ Ես պատրաստ էի, բայց անձնագիրս դեռ պատրաստ չէր։
Իտալիայի ազգային հավաքականի ներկայացուցիչները հրավիրել էին ինձ միանալ իրենց։ Նրանց մարզչական շտաբը ղեկավարում էր մի նախագիծ, որը հետաքրքիր էր ինձ համար և գրավեց իմ ուշադրությունը։
Կարող էի Իտալիայի հավաքականի հետ դառնալ Եվրոպայի չեմպիոն, բայց սրտիս խորքում մեկ տոկոս հույս ունեի, որ դեռ կխաղամ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով։ Բարեբախտաբար, իմ իտալական անձնագիրը ժամանակին պատրաստ չէր»,— բրազիլացու խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 28-ամյա խաղացողը «սելեսաոյի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։