«Մեծ սաղավարտի» քառակի հաղթող և աշխարհի 55-րդ ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական իր անձնական սոցիալական ցանցերի էջում հրապարակել է աշխատանք փնտրելու համար նախատեսված դատարկ ռեզյումե՝ այդպիսով դիմելով իրեն քննադատող մարդկանց։
«Սա բոլոր նրանց համար է, ովքեր միշտ ասելիք ունեն», — գրել է մարզիկը։
Երեկ՝ մայիսի 3-ին, Նաոմի Օսական դուրս եկավ Սեն Մալոյում (Ֆրանսիա) անցկացվող WTA-125 մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի սլովենուհի Կայա Յուվանի հետ։