Լիգա 2-ի 33-րդ տուրի հանդիպմանը «Փարիզը» ոչ-ոքի գրանցեց «Մարտիգայի» հետ և ապահովեց ուղեգիրը Ֆրանսիայի բարձրագույն լիգա՝ Լիգա 1։
Զուգահեռ ընթացող հանդիպմանը «Մեցը» տանը 3-3 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Ռոդեսի» հետ և վաստակեց 62 միավոր։
Այսպիսով, «Մետցը» կորցրեց 66 միավոր ունեցող «Փարիզին» հասնելու հնարավորությունը։ Մեկ տուր առաջ մայրաքաղաքային ակումբը ապահովեց առաջնության աղյուսակի առնվազն երկրորդ տեղը և ուղեգիր դեպի Լիգա 1:
Նշենք, որ «Փարիզ» ՖԱ-ն ընդգրկված է Ռեդ Բուլի հոլդինգի համակարգում (ինչպես «Լայպցիգն» ու «Զալցբուրգը»)։
1979 թվականից ի վեր մենք նորից ականատես կլինենք փարիզյան դերբիի՝ «Փարիզ ՖԱ»-ՊՍԺ։ Նշենք, որ ավելի վաղ Լիգա 1-ի ուղեգիր էր նվաճել նաև «Լորյանը»։




























































