Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիերում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում՝ հավասարը չունենալով օղակների վարժությունում: Ավետիսյանը եզրափակչում 14.466 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:
Ավելի վաղ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 17-ամյա Համլետ Մանուկյանը ևս դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլի հաղթող: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել էր 14.800 միավոր: Մանուկյանը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:
Նշենք՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի՝ հենացատկի վարժության եզրափակչում: