Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընտրել է մարտավարությունը Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղի համար։ Ինչպես հաղորդում է El Partidazo de COPE-ը, իտալացի մասնագետը նախատեսում է խաղալ 4-2-2-2 սխեմայով։
Այդուհանդերձ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, խաղը կդիտի պահեստայինների նստարանից, և հարձակման գծում կխաղա Ջուդ Բելինգհեմը։
Պորտալի վարկածով՝ մադրիդցիների մեկնարկային կազմը կլինի հետևյալը. Կուրտուա – Վասկես, Ալաբա, Ռյուդիգեր, Մենդի – Վալվերդե, Չուամենի, Սեբալյոս, Ռոդրիգո – Բելինգհեմ, Վինիսիուս։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին։
Ավելի վաղ հանդիպման նախապատրաստությունը խաթարվել էր մրցավարական սկանդալով. «Ռեալը» պահանջել էր փոխել եզրափակիչի մրցավարներին և սպառնացել էր բոյկոտել խաղը, սակայն ի վերջո որոշվել էր անցկացնել հանդիպումը։