Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դարպասը մեկնարկային րոպեներից կպաշտպանի Տիբո Կուրտուան։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչում Տիբո Կուրտուային մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերելու որոշումը միանձնյա կայացրել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Մինչ այս՝ «արքայական» ակումբի դարպասը Իսպանիայի գավաթի խաղարկության բոլոր հինգ հանդիպումներում պաշտպանել է Անդրեյ Լունինը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա շաբաթ՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։