Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի փոխհատուցում վճարել Լևերկուզենի «Բայերին», եթե Խաբի Ալոնսոն «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինի Կառլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին այս ամառ կհեռանա Լևերկուզենի «Բայերից» և կդառնա Կառլո Անչելոտիի իրավահաջորդը «արքայական» ակումբում։ Նշվում է, որ Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելու դեպքում «Ռեալը» կպարտավորվի «դեղագործներին» վճարել 8 միլիոն եվրո տուգանք, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան նախկինում սպասվում էր։
Նշենք, որ 43-ամյա մարզչի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսը։