«Բորնմուտի» պաշտպան Միլոշ Կերկեսը կարող է կարիերան շարունակել ավելի բարձրակարգ ակումբում։
«Ռեալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» այս ամառ կպայքարեն Միլոշ Կերկեսի տրանսֆերի համար, հայտնում է Sky Sports-ը։
Հավանական տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
Սպասվում է, որ նա մրցաշրջանի վերջում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ, սակայն կա մեկ պայման՝ նա ցանկանում է լինել նոր թիմի հիմնական կազմի ֆուտբիլստ: