Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Յունիսպորտը» մրցել է «Սիեվնի» հետ և 8:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել՝ ապահովելով իր տեղը եզրափակչում: Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Յունիսպորտը» 4:1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ:
Պատասխան խաղում «Յունիսպորտի» կազմում երկուական գոլով աչքի են ընկել Էդվարդ Մկրտչյանն ու Գոռ Սարգսյանը, մեկական անգամ էլ մրցակցի դարպասը գրավել են Պուտրուս Վասիլևը, Միխաիլ Պոտապովը, Տիգրան Վարդանյանը և Սարգիս Մարգարյանը:
ArmSport.am-ը ներկայացնում է հանդիպման ֆոտոշարքը:
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի կոչման համար «Յունիսպորտը» կպայքարի «Երևանի» հետ, որը կիսաեզրափակչի երկխաղյա դիմակայության արդյունքում առավելության է հասել «Արաքս-ՖԱՖ»-ի նկատմամբ: