Կառլո Անչելոտին մոտ է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշմանը, և, ըստ The Athletic-ի, նրա հաջորդ աշխատանքը կարող է լինել Բրազիլիայի ազգային հավաքականը:
Հրատարակության տեղեկություններով՝ իտալացի մասնագետը մի քանի տարբերակ ունի, այդ թվում՝ «Ռեալում» այլ պաշտոն զբաղեցնել, սակայն նա նախընտրում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը:
Ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ «Ռեալից» կհեռանա միայն ակումբի ղեկավարության որոշմամբ։ Այդուհանդերձ, աղբյուրի տվյալներով՝ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) արդեն բանակցում է նրա հետ։ CBF-ն ցանկանում է նոր մարզիչ նշանակել մինչև հունիսյան հավաքականների խաղափուլը:
2024-ի հունվարից Բրազիլիայի հավաքականը գլխավորած Դորիվալ Ժունիորը մարտին ազատվել էր պաշտոնից:
Անչելոտիի հեռանալու դեպքում «Ռեալի» գլխավոր մարզիչ կարող է դառնալ «Բայերի» ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը չի խոչընդոտի Ալոնսոյի տեղափոխությանը Մադրիդ, եթե նա այդպիսի ցանկություն հայտնի:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պարտվել է Լոնդոնի «Արսենալին» (0:3, 1:2) և լքել մրցաշարը:
Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ: