Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։ Այս մասին հայտնում է UOL-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպի մտերիմները վերջերս լսել են նրանից, որ նա հոգնել է իր նոր աշխատանքից և պատրաստ է հեռանալ «Ռեդ Բուլից»։ Նշվում է, որ Յուրգենը պատրաստ է դիտարկել մարզչական գործունեությունը վերսկսելու տարբերակները միայն Բրազիլիայի հավաքականում և Մադրիդի «Ռեալում»։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը ներկայում նոր գլխավոր մարզիչ է փնտրում․ Դորիվալ Ջունիորը պաշտոնը լքել է մարտին։ Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա նախկինում եղել են տեղեկություններ, որ մադրիդյան գրանդը հետաքրքրված է Կլոպի հնարավոր նշանակմամբ։