ՖԻՖԱ-ն դիտարկում է «Բարսելոնային» Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունում ընդգրկելու տարբերակը, որը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 13-ը։
Մրցաշարից հեռացվել է Մեքսիկայի «Լեոն» ակումբը, և նրա փոխարեն ՖԻՖԱ-ն փնտրում է նոր մասնակից։ «Լեոնը» պետք է հանդես գար մի խմբում բրազիլական «Ֆլամենգոյի», թունիսյան «Էսպերանսի» և անգլիական «Չելսիի» հետ։
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցելու են բոլոր վեց կոնֆեդերացիաների ներկայացուցիչները։ «Բարսելոնայի» հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշումը դեռ չի ընդունվել։