«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կատալոնացիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն համեմատել է սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Երբ այդ տարիքում խաղում ես այդ մակարդակի վրա… Մի կողմից դա կապված է մարզավիճակի հետ, բայց մյուս կողմից՝ նա շատ է հոգում իր մասին: Ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, նա հիանալի մարմին ունի: Ռոբերտն իսկական պրոֆեսիոնալ է և վերահսկում է բոլոր գործոնները՝ օպտիմալ արդյունքների հասնելու համար», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: