Հայաստանի պարածանրամարտի հավաքականը մայիսի 10-12-ը Թբիլիսիում կմասնակցի առաջին անգամ անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը։
Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Արթուր Բաբայանը (49կգ քկ), Ռաֆայել Համազասպյանը (49կգ քկ), Խորեն Ծատուրյանը (59կգ քկ), Կարեն Միքայելյանը (59կգ քկ), Հարություն Մխիթարյանը (65կգ քկ), Արտյոմ Մուխսյանը (72կգ քկ), Կարինե Մանուկյանը (79կգ քկ) և Գնել Սաֆարյանը (88կգ քկ)։
Թիմի պատվիրակության կազմում ընդգրկված են Գևորգ Հովհաննիսյանը, Գոռ Նարինջյանը, Արամ Զուրաբյանը և Էդգար Մակարյանը։
Առաջնությանը 30 երկրի ավելի քան 150 մարզիկներ կմասնակցեն։