Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը «Արսենալից» կրած պարտությունից հետո (0-3) գնահատել է պատասխան հանդիպմանը հաղթելու հնարավորությունները։
«Մենք պետք է ազնիվ լինենք մեր սեփական ինքնագնահատման մեջ:
Մենք վատը չէինք հանդիպման երկար հատվածներում. կային որոշ բաներ, որոնք լավ արեցինք առաջին խաղակեսում:
Մենք հնարավորություն ունեինք մեր խաղամակարդակն ավելի բարձրացնելու, բայց այն ամբողջովին փլուզվեց երկրորդ խաղակեսում:
Այս հանդիպմանը նայելով՝ հնարավորություններ չկան, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել։ Մենք պետք է հավատանք, պահպանենք այդ համոզմունքը, քանի որ դա բազմիցս տեղի է ունեցել Մադրիդում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։