Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արձագանքել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանն (3-0) իր թիմի հաղթանակին։
«Մենք շատ մարդկանց առիթ ենք տվել հպարտանալու «Արսենալով»:
Ես երբեք չեմ տեսել նման մթնոլորտ մարզադաշտում։ Սա անհրաժեշտ է նման հանդիպումներում։ Թիմը կարևոր քայլ կատարեց ճիշտ ուղղությամբ։ Հաջորդ շաբաթ մենք պետք է կրկնենք այն, ինչ կարողացանք անել այսօր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին։