Բուլղարիայի առաջնության 27-րդ տուրի՝ Սոֆիայի ԲԿՄԱ – «Լոկոմոտիվ» (1:0) հանդիպման ընթացքում VAR-ի աշխատակիցն այցելել է խաղադրույքների կայք, հայտնում է Dnes.bg-ը։
Սոցցանցերում տարածված կադրերում երևում են VAR-ի մրցավար Վոլեն Չինկովը, նրա օգնական Ստոյան Արսովը և օպերատորը, որը մինչ խաղի մեկնարկը VAR սենյակում բացել էր խաղադրույքների կայք։
Բուլղարիայի ֆուտբոլային միությունը հայտնել է, որ տվյալ անձի նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել, և գործը փոխանցվել է համապատասխան մարմիններին։ ԲՖՄ-ի մրցավարական հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Տոդորովը նշել է, որ նա VAR-ի համար պատասխանատու ընկերության աշխատակից է և կապ չունի ԲՖՄ-ի կամ մրցավարության հետ։