«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Հաղթանակի համը շատ հաճելի է։ Մենք հիմա եզրափակիչում ենք։ Ներքուստ մեզ ֆավորիտ ենք համարում, բայց չենք կարող թուլանալ։ Պետք է պահպանենք կենտրոնացվածությունը, և ամեն ինչ լավ կդասավորվի»,- Տորեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Բարսելոնան» ընդհանուր 5։4 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»։
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև գավաթային եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին։