Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Չարենցավանի «Վանն» այսօր Երևանում հյուրընկալվել է «Վեստ Արմենիային» և 3:2 հաշվով հաղթանակ տարել: Երկխաղյա դիմակայության արդյունքում Չարենցավանը ներկայացնող թիմը 6:2 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Պատասխան խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացել է «Վանի» նիգերիացի կիսապաշտպան Իզուչուկվու Օկոնկվոն: Մինչև ընդմիջում հաշիվը հավասարվել է, սակայն դարձյալ աչքի են ընկել «Վանի» խաղացողները: Ռուս կիսապաշտպան Յարոսլավ Մատյուխինը գրավել է սեփական դարպասը, իսկ առաջին կեսի վերջին՝ 45-րդ րոպեին, «Վանի» 21-ամյա կիսապաշտպան Լևոն Վարդանյանը դարձյալ առաջ է մաղթել չարենցավանյան թիմին: 65-րդ րոպեին ևս մեկ գոլ խփել է Մալիկ Օդեյինկան՝ երրորդ գնդակն ուղարկելով տանտերերի դարպասը: Հանդիպման վերջնահաշիվը 90+3-րդ րոպեին ձևակերպել է «Վեստ Արմենիայի» 24-ամյա հարձակվող Մարտին Գրիգորյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: