Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացատրել է, թե ինչու ակումբը ժամանակին չիրականացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերը։
«Դա այն դիրքն ու խաղային պրոֆիլը չէր, որը մենք փնտրում էինք։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, հանդես է գալիս իմ ազգային հավաքականում։ Վերջին տարիներին նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն էր, բայց մեզ այլ դիրքի ֆուտբոլիստ էր անհրաժեշտ։
Մեզ լուրեր էին հասել, որ նա ցանկանում է տեղափոխվել մեզ մոտ, իսկ նրա մակարդակի խաղացողն, անշուշտ, կուժեղացներ թիմը։ Սակայն գործն առաջ չգնաց, քանի որ մենք չենք կարող շեղվել մեր գաղափարներից։ Եթե ուզում ես միանալ մեզ, ապա դա պետք է լինի բացառապես մեր պայմաններով»,- Դեկուի խոսքերն է մեջբերում RAC1 ռադիոկայանը։
Արդյունքում Սիլվան կարիերան շարունակեց իսպանական մեկ այլ գրանդում։ Հիշեցնենք, որ հունիսին Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց պորտուգալացու տրանսֆերի մասին. նա «արքայական» ակումբ տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
























































