Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալ-Հազեմի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը արդեն 2-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ահմեդ Հուսեին Ալ-Նախլին: Սակայն տանտերերը կարողացան արագորեն բեկել խաղի ընթացքը։ 21-րդ րոպեին Ֆրանսիշկու Տրինկաուն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Այվան Թոունին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով իր թիմին։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, նույն Թոունին դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 49-րդ րոպեին, անգլիացին չկարողացավ հստակ իրացնել ևս մեկ 11-մետրանոց հարված և զրկվեց այս խաղում հեթ-տրիկ ձևակերպելու հնարավորությունից։
Նշենք, որ «Ալ-Ահլիի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից խաղում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը խաղադաշտը լքեց հանդիպման հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 7 խաղից հետո վաստակեց 12 միավոր և մրցաշարային աղյուսակում այս պահին զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































