Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեն անհանգստացած է թիմում իր ստացած քիչ խաղաժամանակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Okdiario պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կոտդիվուարցի ֆուտբոլիստն ակնկալում էր ավելի մեծ դերակատարում ունենալ նոր ակումբում և չէր սպասում, որ մրցաշրջանի մեկնարկում կհայտնվի պահեստայինների նստարանին։ Սակայն նշվում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը Դիոմանդեին հորդորում են զինվել համբերությամբ։
«Սերուցքայինների» կազմում 19-ամյա վինգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր 94 րոպե։ Առայժմ նրա ակտիվում արդյունավետ գործողություններ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ Դիոմանդեի տեղափոխությունը գերմանական «Լայպցիգից» «Ռեալի» վրա արժեցել է 125 միլիոն եվրո։ Բացի այդ, գերմանական ակումբը ևս 15 միլիոն եվրո կստանա բոնուսների տեսքով։


























































