Գանացի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը նշել է, որ «Բարսելոնայի» նախկին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բացասաբար է ազդել ակումբի երիտասարդ խաղացողների վրա։
«Երբ ես միացա «Բարսային», Մեսսին արդեն քիչ էր աշխատում մարզումների ժամանակ, և նրա վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ բացասական էր, ինչը վարակում էր մյուս խաղացողներին։ Հիշում եմ, թե ինչպես էի մտել հանդերձարան, և նա արդեն նայում էր իր հեռախոսը, կարծես ոչինչ չէր հետաքրքրում։ Եվ դա խաղից անմիջապես առաջ, խաղադաշտ դուրս գալուց անմիջապես առաջ։
Խնդիրն այն է, որ այլ երիտասարդ խաղացողներ, ինչպես Դեմբելեն, ինչ-ինչ պատճառներով կարծում էին, որ իրենք նույնպես կարող են իրենց այդպես պահել։ Նրանք նույնպես քիչ էին մարզվում, ինչը հանգեցնում էր վնասվածքների և երկար ժամանակով խաղադաշտից դուրս մնալու»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում DerbyDerbyDerby.it-ը։
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բարսելոնայում» հանդես է եկել 2019 թվականին։