«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ ներկայիս «Բլաուգրանայի» մակարդակի մասին հարցին։
«Ինձ դուր է գալիս Ֆլիկի «Բարսելոնան»: Այն արդյունավետ է և բարձր մակարդակի վրա: Կան երկու խաղացողներ, ովքեր առանցքային են՝ Պեդրին և Լամին Յամալը: Կան ևս երկու [կարևոր] խաղացողներ, ինչպիսիք են Ռաֆինյան և Լևանդովսկին, բայց Պեդրիի և Յամալի մակարդակը բացառիկ է», — ասել է Սուարեսը բլոգեր Դավաո Քսենեյսի հետ հարցազրույցում:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին, այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 283 հանդիպման՝ դառնալով 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։